Վիզաների կենտրոն


«Եվրոտուր» տուրիստական ընկերությունը գործում է արդեն 11-րդ տարին, և այդ ժամանակահատվածում մեր վիզաների կենտրոնը կուտակել է հարուստ փորձ Երևանում, Թբիլիսիում և Մոսկվայում գործող դեսպանատների և հյուպատոսարանների կողմից տրամադրվող մուտքի արտոնագրերի (վիզաների) ձևակերպման հարցերում: 

Մեր փորձառու մասնագետները իրականացնում են վիզայի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ճիշտ և մասնագիտական կազմումը` հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի գործի առանձնահատկությունները և վիզա տրամադրող երկրի պահանջները` ազատելով ձեզ քաշքշուկներից և փաստաթղթային անճշտության պատճառով առաջացող հնարավոր բարդություններից:


ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու կարգը և պայմանները տարբերվում են` կախված այցելության երկրի պայմաններից և այցելության նպատակներից:

Մենք աջակցում ենք ցանկացած տիպի` տուրիստական, գործնական, մասնավոր այցելություն հարազատներին, ուսումնական, մշտական, աշխատանքային և այլ վիզաների դիմումների փաթեթների կազմմանը:


Կախված այցելության երկրների հյուպատոսական ծառայությունների պահանջներից` դիմողի ներկայությունը կարող է լինել պարտադիր:

Երևանում գործող Շենգենյան համաձայնագրի երկրների, Անգլիայի և ԱՄՆ-ի դեսպանատները պահանջում են, որպեսզի դիմողն անձամբ ներկայանա հարցազրույցի` փաստաթղթերի համապատասխան փաթեթով:


Դիմողի անձնական ներկայությունը չի պահանջվում Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Չինաստանի, Հոնկոնգի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թայվանի, Ինդոնեզիայի, Սինգապուրի, Բահրեյնի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ֆիլիպինների, Վիետնամի, Մարոկկոյի և մի շարք այլ երկրների մուտքի արտոնագրերի տրամադրման համար:



Մի շարք երկրներ մուտք գործելու համար Հայաստանի քաղաքացիներից չի պահանջվում մուտքի արտոնագիր կամ էլ այն տրամադրվում է սահմանի վրա:

 

Օտարերկրյա դեսպանատների հյուպատոսական բաժնի կողմից վիզայի դիմումի մերժումը կարող է հիմնավորվել հետևյալ պատճառներով`

1. ներկայացված ճամփորդական փաստաթուղթը կեղծված է կամ փոփոխված

2. չեն տրամադրվել նախատեսված այցելության նպատակն ու միջոցներն արդարացնող փաստաթղթեր

3. չեն ներկայացվել բավարար ֆինանսական միջոցներ այցի նախատեսվող ընթացքի, հայրենիք վերադարձի կամ դեպի տարանցիկ երրորդ երկիր    այցելության համար

4. ընթացիկ 180 օրվա ընթացքում արդեն 90 օր վիզայով գտնվել եք Անդամ պետությունների տարածքում

5. նախատեսված ճանապարհորդության նպատակն ու միջոցներն արդարացնելու համար տրամադրված տեղեկությունները հավաստի չեն

6. վստահություն չի ներշնչում նախքան վիզայի վավերականության ժամկետի ավարտը Անդամ պետությունների տարածքը լքելու Ձեր    մտադրությունը:


Ցանկացած երկրի մուտքի արտոնագրի ձևակերպումն ունի իր յուրահատկությունները` կախված այցելության երկրի առանձնահատկություններից և նախատեսվող այցի տևողությունից ու նպատակից:

Վիզայի դիմումի բավարարման համար անհրաժեշտ պայման է պահանջվող փաստաթղթերի փաթեթի ճշգրիտ և պատշաճ կազմումը:

Մեր ընկերության Վիզաների կենտրոնի աշխատակիցների` դեսպանատան հետ աշխատանքի հարուստ փորձը և մասնագիտական բարձր ունակությունները կօգնեն Ձեզ խուսափել ավելորդ քաշքշուկներից` խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները: 




Շենգենյան վիզայի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
01․01․2014 թ․ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը։




Եվրոտուր
 ընկերությունը Ձեզ հրավիրում է իր գրասենյակ
և մաղթում անմոռանալի ուղևորություններ:

Մեր
 հասցենք.Երևան Զաքյան 6

Հեռախոս`

(+374 10) 58 87 86, (+374 55) 36 52 12
(+374 99) 36 52 12, (+374 94) 36 52 12 

 

Հաճախորդների աջակցության
շուրջօրյա հեռախոսահամար` 099 36 52 12

 

 

 

 

 

 

 

 

Արտոնագրի տեսակներ, պահանջվող փաստաթղթեր և անկետաներ Տեղեկություններ խաղարկության մասին և մեր ծառայությունները
    Նորվեգիա

 
    Պորտուգալիա

 
    Իսլանդիա

   Ավստրիա

 
   Շվեդիա

 
   Բելգիա

 
   Նիդերլանդներ


   Լյուքսեմբուրգ

 

    Ֆինլանդիա

 

 

 

    Մալթա

    Հունգարիա

 
    Էստոնիա

 
    Իսպանիա
 
 
   Լատվիա
 
 
   Դանիա 

 








 

 

Դեսպանատները Վրաստանում

   Սլովակիա

 

 

   Սլովենիա

 

 

   Չեխիա

Դեսպանատները Մոսկվայում