Լեհաստան



ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն

Մուտքի արտոնագրեր է տրամադրում Լեհաստանի, Սլովենիայի, Սլովակիայի և Շվեյցարիայի համար:


C տիպի շենգեն վիզա

Թույլ է տալիս գտնվել կամ տեղաշարժվել Լեհաստանի, ինչպես նաև շենգենյան գոտու երկրների տարածքում առավելագույնը 90 օր` հաշված երկիր մուտք գործելու ամսաթվից:

D տիպի ազգային վիզա

Թույլ է տալիս գտնվել Լեհաստանի տարածքում 90 օրից ավելի` տրամադրված վիզայի ժամկետներում:

Տարանցման վիզա

Տարանցման դեպքում հիմնական այցելության երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է տվյալ երկիր մուտքի թույլտվություն և տարանցման անհրաժեշտությունը հաստատող տոմս:

 

C տիպի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

- մեկ հարցաթերթիկ` լրացված առցանց և ստորագրված դիմողի կողմից
- 3,5x4,5 չափի 2 բիոմետրիկ լուսանկար
- անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն երեք ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը, առնվազն 2 ազատ էջով
- պաշտոնական, անձնական կամ գործնական հրավեր
- զբոսաշրջության դեպքում` հյուրանոցի ամրագրում   
- ինքնաթիռի տոմսի ամրագրում 
- ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն
- տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ 
- մասնավոր ընկերությունների համար գրանցման պետական ռեգիստրի վկայական 
- ֆինանսական միջոցներ`
  տեղեկանք բանկային հաշվի վերջին 3 ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ 
- քաղաքացիական կացությունը`
  - ամուսնության վկայական 
  - ամուսնալուծության վկայական 
  - երեխաների ծննդյան վկայականներ
  - ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
ամուսնացած չլինելու դեպքում`
  - ծննդյան վկայական 
  - ծնողների անձնագրեր
- սեփականաշնորհման վկայականներ:

Գործի ուսումնասիրման վճարը` 35 Եվրո:

Վերոնշյալից բացի հյուպատոսարանը կարող է պահանջել նաև հարցաթերթիկում նշված տեղեկությունները հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ:

 

 

 

Հասցե ՀՀ Երևան, Հանրապետության 44ա 
Հեռախոս 542491, 542497
Էլ-կայք erewan.amb.sekretariat@msz.gov.pl
Ֆաքս +374 10 542498, +374 10 542496

 

_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել «Եվրոտուր» ընկերության գրասենյակ

Հասցե` ՀՀ. ք. Երևան Զաքյան 6 
Հեռախոս` (+374 10) 58 87 86 
(+374 99) 36 52 12
(+374 55) 36 52 12
(+374 94) 36 52 12  
Էլ. փոստ` eurotouram@yahoo.com
Skype: eurotouram