Դուբայի շոփինգ փառատոն 2016

10-12-2014

Դուբայի շոփինգ փառատոն 2016

Դուբայի 21-րդ շոփինգ փառատոնը կանցկացվի հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը: Դուբայի Շոփինգ Փառատոնը իրական առևտրային դրախտ է ողջ աշխարհի գնորդների համար: Մեկ ամսվա ընթացքում փառատոնի մասնակիցները գնորդներին առաջարկում են մեծ զեղչեր իրենց ապրանքների ու ծառայությունների համար: Զեղչերը հասնում են մինչև 70%:
Մասնակից ընկերությունները քաղաքապետարանում անցնում են հատուկ գրանցում չորս կատեգորիաներում.
• "Զեղչով վաճառք" - այս խմբում գրանցվածները պարտավոր են իրենց ապրանքները վաճառել 25%-ից ոչ պակաս զեղչով:
• "Փառատոնային զեղչեր" – այս խմբում գրանցվածները պետք է տրամադրեն 10% – 70% զեղչ իրենց ապրանքների 30%-ից ոչ պակասի համար:
• "Լրացուցիչ նվերներ" – գնորդը ստանում է արժեքավոր նվերներ:
• Ամենահեղինակավոր կատեգորիան` "Փառատոնային վիճակախաղ", հասու է միայն ամենամյա շոփինգ փառատոնի հովանավորների և մշտական մասնակիցների համար:
Փառատոնի ողջ ընթացքում քաղաքապետարանն անցկացնում է պլանային ստուգումներ, որպեսզի երաշխավորվեն հայտարարագրված զեղչերը` շահավետ շոփինգի նպատակով:

Անգամ հունվար-փետրվար ամիսներին Էմիրաթներում շատ շոգ է, ուստի զվարճությունները սկսվում են մայրամուտից հետո: Ատրակցիոնները սկսում են աշխատել 17:00-ից մինչև գիշերվա ժամը 2-ը: Փողոցները լուսավորված են գովազդային վահանակներով, ծառերի վրա ամրացված բազմաթիվ լապտերներով: Այդ ժամին սկսում են աշխատել բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, որոնք հյուրերին առաջարկում են տարատեսակ խոհանոցների ուտեստներ: