Մեր մասին



"Եվրոտուր"
 տուրիստական 
ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին հանդիսանում է հայաստանյան առաջատար տուրիստական ընկերություններից  մեկը:

Ընկերությունը ծավալում է գործունեություն հիմնականում տուրիզմի բնագավառում՝ իրականացնելով ավիատոմսերի վաճառք, արտագնա և ներգնա տուրիզմի  կազմակերպում, մուտքի արտոնագրերի (վիզաների) համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում: Մեր կազմակերպությունը մատուցում է բարձրակարգ ծառայություններ և կազմակերպում է ինքնատիպ ու հետաքրքիր տուրեր: Մենք կազմակերպում ենք ոչ միայն ստանդարտ և հայտնի տուրեր, այլ նաև կատարում ենք պատվերով ուղևորություններ: Սա նշանակում է, որ մեր մասնագետները, հաշվի առնելով ձեր ցանկությունները, առավել բարձր մակարդակով կկազմակերպեն ձեր հանգիստը:

Մեր գլխավոր առավելությունը հանդիսանում է մեր հաճախորդներին առավել արդյունավետ կերպով ծառայության մատուցումը. մենք ձգտում ենք մատուցել բարձրակարգ ծառայություններ, ապահովել մատչելի  գներ:

Մեր գործի հաջողությունը կայանում է հետևյալ մի քանի արժեքներում՝

Հոգատարություն հաճախորդների նկատմամբ. Մեզ համար մեր հաճախորդների ցանկությունները առաջնային են, և մենք ձգտում ենք ապահովել սպասարկման բարձր մակարդակ:
Կատարելության ձգտում. Մենք անընդմերջ փնտրում ենք կատարելության հասնելու ուղիներ:
Հուսալիություն. Մենք հանդիսանում ենք տուրիստական շուկայում առաջատար ապրանքներ և ծառայություններ մատուցող հուսալի և վստահելի գործընկեր:
Ազնվություն և անմիջականություն. Այս հատկությունները մեզ թույլ են տալիս մեր հաճախորդների հետ հաստատել առավել երկարատև և փոխշահավետ հարաբերություններ: 

Այսպիսով, մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

1.ՏՈՒՐԻԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, մասնավորապես՝

  • ներգնա և արտագնա հանգստի կազմակերպում
  • հյուրանոցների ամրագրում
  • վիզաների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում
  • առողջարանային ուղեգրերի ձևակերպում

2. ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔ բոլոր ուղղություններով

3.ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄ, մասնավորապես՝

  • բժշկական/ճանապարհորդական ապահովագրություն
  • դժբախտ պատահարներից ապահովագրություն
  • ԱՊՊԱ, ինչպես նաև ավտոմեքենաների  ապահովագրություն
  • բեռնափոխադրումների  ապահովագրություն


Մեր փորձառու և պատրաստակամ աշխատակազմը պատրաստ է իր հմտությունների և պարտականությունների շրջանակներում ապահովել ձեր անմոռաց  հանգիստը: