Լիտվա



ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն

Մուտքի արտոնագրեր է տրամադրում Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի,Հունգարիայի և Դանիայի համար

Դիմորդը հանձնում է դիմումը Լիտվայի վիզաների կենտրոն
         

Կարճաժամկետ արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

1/ Այցի նպատակին առնչվող փաստաթղթեր

գործնական այցերի համար
  
-  ֆիրմայի կամ կազմակերպության կողմից ուղարկված հրավեր, որը հաստատում է դիմողի մասնակցությունը հանդիպմանը, կոնֆերանսին կամ բիզնեսի հետ կապված այլ բնույթի իրադարձության

տուրիզմի համար
-  տուրիստական գործակալության կողմից տրամադրված վաուչեր կամ հյուրանոցի ամրագրում

 ընկերներին կամ բարեկամներին այցելելու համար
-  հրավիրող կողմից ուղարկված հրավեր, եթե դիմողի կացարանը տրամադրում է հրավիրողը (լրացվում է հրավերի հատուկ ձև, որը տրամադրվում է Լիտվայի հանրապետության` օտարերկրացիների հարցերով ոստիկանության կողմից)

 ուսման կամ ուսուցման այլ ձևերի/թրեյնինգի համար
-  փաստաթուղթ, որը հաստատում է ուսումնական հաստատություն ընդունվելը կամ թրեյնինգ կազմակերպող կազմակերպության կողմից ուղարկված հրավեր

 գիտական, մշակութային, սպորտային կամ այլ միջոցառումների մասնակցելու համար 
-  հրավիրող կազմակերպության կողմից ուղարկված հրավեր

 տրանզիտի համար
-  վիզա կամ հիմնական այցելության երկիր մուտք գործելու թույլտվություն և տրանզիտի անհրաժեշտությունը հաստատող տոմսերը

 այլ նպատակների համար
-  հարցաթերթիկում նշված այցի նպատակը հաստատող ցանկացած փաստաթուղթ

2/ Կացությանն առնչվող փաստաթղթեր կամ Լիտվայի հանրապետությունում/Շենգեն տարածքում գտնվելու ընթացքում կացության ծախսերը հոգալու բավարար միջոցների առկայությունն հաստատող փաստաթուղթ
տեղեկանք բանկային հաշվի վերաբերյալ կամ երրորդ կողմից համապատասխան փաստաթուղթ, որով նա պարտավորվում է հոգալ դիմողի ճանապարհորդությանն առնչվող բոլոր ծախսերը   

3/ Փաստաթղթեր, որոնք վստահություն կներշնչեն, որ դիմողը մտադիր է վիզայի վավերականության ժամկետի ավարտից հետո դուրս գալ Լիտվայի հանրապետությունից/Շենգեն տարածքից
-  աշխատավայրից տեղեկանք
-  տոմսի ամրագրում
-  անչափահասների համար. ծնողների/խնամակալի համաձայնություն

4/ Բժշկական ապահովագրություն
-  
նվազագույն ապահովագրական գումարը պետք է լինի 30.000 եվրո (50.000 դոլար)
-  պետք է վավերական լինի Շենգենյան բոլոր երկրներում
-  ապահովագրությունը պետք է 15 օրով գերազանցի Շենգեն տարածքում մնալու նախատեսվող ժամկետը

+ գործի ուսումնասիրման վճարը + անձնագիր + 2 լուսանկար 3,5x4,5 չափի 

 Վերոնշյալից բացի հյուպատոսարանը կարող է պահանջել նաև հարցաթերթիկում նշված տեղեկությունները հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ:

 


Հասցե`: ք. Երևան, Բաբայան փող. 2/13
Հեռ./ֆաքս:+374-10-297680   


_________________________________________________________________________________________________________________________________________________________


Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել  ԵՎՐՈՏՈՒՐ  ընկերության գրասենյակ

Հասցե` ՀՀ. ք. Երևան Զաքյան 6 
Հեռախոս` (+374 10) 58 87 86 
(+374 99) 36 52 12
(+374 55) 36 52 12
(+374 94) 36 52 12  
Էլ. փոստ` eurotouram@yahoo.com
Skype: eurotouram