Իտալիա


 

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն

 Մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի, Մալթայի և Ֆինլանդիայի համար: 


Ֆինլանդիայի և Մալթայի համար տրամադրվում են միայն կարճաժամկետ արտոնագրեր:

Դիմումները հանձնել նախատեսվող մեկնումից առնվազն 3 շաբաթ առաջ` անձամբ:

Դիմումին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

- մեկ հարցաթերթիկ` լրացված իտալերեն կամ անգլերեն և ստորագրված դիմողի կողմից
- 3,5x4,5 չափի 2 լուսանկար
- անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն երեք ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը, 2-5-րդ էջերի պատճենները և այն էջերի պատճենները, որտեղ կան վերջին երեք տարվա մուտքի արտոնագրեր
- պաշտոնական, անձնական կամ գործնական հրավեր
- հյուրանոցի ամրագրում (նախազգուշացվում է, որ չեն ընդունվում booking.com, venere.com և նմանատիպ այլ ինտերնետային կայքերի միջոցով կատարված ամրագրումներ)
- ինքնաթիռի տոմսի ամրագրում (խորհուրդ չի տրվում տոմս գնել նախքան մուտքի արտոնագիր ստանալը)
- ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն
- տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն)
- մասնավոր ընկերությունների համար գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (թարգմանված իտալերեն կամ անգլերեն)
- ֆինանսական միջոցներ`տեղեկանք բանկային հաշվի վերջին վեց ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն): Ֆինանսական միջոցները պետք է ընդգրկեն հյուրանոցի համար նախատեսված վճարը և առնվազն 60 եվրո ուղևորության յուրաքանչյուր օրվա համար
- սեփականաշնորհման վկայականներ (թարգմանված իտալերեն կամ անգլերեն)
- դիմումի ուսումնասիրման վճարը` 35 Եվրոյին համարժեք դրամ:


Բոլոր փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև մեկ պատճեն:
Անհատական  դեպքից կախված կարող են պահանջվել այլ փաստաթղթեր: 


Հասցե` Երևան, Իտալիայի փող. 5
Հեռախոսահամար` (+374 10) 54 23 35, 54 23 36


__________________________________________________________________________________________________________________________


Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԵՎՐՈՏՈՒՐ ընկերության գրասենյակ

 

Հասցե` ՀՀ. ք. Երևան Զաքյան 6 
Հեռախոս` (+374 10) 58 87 86 
(+374 99) 36 52 12
(+374 55) 36 52 12
(+374 94) 36 52 12  
Էլ. փոստ` eurotouram@yahoo.com
Skype: eurotouram