Գրին Քարտ
Հարգելի հաճախորդներ, նախորդ տարի խաղարկության մասնակցության դիմումների գրանցումներն անցկացվել են ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 06-ից ՆՈՅԵՄԲԵՐԻ 09-ը ներառյալ։
Արդյունքները կարող եք ստուգել 2022 թվականի մայիսի 8-ից։
Մասնակցության համար ՊԱՐՏԱԴԻՐ պահանջ է լրիվ միջնակարգ կրթություն ունենալը:
"Եվրոտուր" վիզաների մասնագիտացված կենտրոնը իրականացնում է Գրին քարտի խաղարկության գրանցումներ, ինչպես նաև շահմանը հաջորդող փուլերի մասնագիտական աջակցություն:
Մեր վիզաների կենտրոնը մասնագիտացված է նաև ԱՄՆ-ի, Շենգենյան երկրների, Կանադայի, Անգլիայի, Ավստրալիայի տուրիստական, գործնական, մշակութային, ուսանողական, ընտանիքի վերամիավորման և այլ տեսակի վիզաների ձևակերպման ուղղությամբ։
- 16 տարվա հարուստ փորձ,
- հմուտ և բանիմաց մասնագետներ,
- անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի գործին` կախված գործի առանձնահատկություններից և տրամադրվող վիզայի պահանջներից:
GREEN CARD - ի Գրանցում | Արդյունքների ստուգում | Շահմանը հաջորդող փուլերը | Մեր ծառայությունները |
Գրին քարտի դիմումների ձևակերպում և աջակցություն շահմանը հաջորդող բոլոր փուլերում, նաև ԱՄՆ ներգաղթային և ոչ ներգաղթային բոլոր տիպի վիզաների փաստաթղթերի փաթեթների կազմում։
- 16-ամյա գործունեության հարուստ փորձ,
- հմուտ և բանիմաց մասնագետներ,
- պրոֆեսիոնալ և անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
- հոգատար մոտեցում նույնիսկ մանրուք թվացող հարցին:
Բարձրակարգ ծառայություններ, մատչելի գներ, հուսալի գործընկեր։
Բազմազանության արտոնագրերի ամենամյա ծրագիրը կամ Գրին քարտի խաղարկությունն անցկացվում է ԱՄՆ Կոնգրեսի որոշման համաձայն և Պետքարտուղարության հովանու ներքո: Այս ծրագիրն ամեն տարի պատահական ընտրության միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու հնարավորություն է տալիս 55.000 անձանց այն երկրներից, որոնք իրավունք ունեն մասնակցել այս ծրագրին: Գրին քարտը ձեզ ԱՄՆ-ում օրինական ապրելու, աշխատելու, սովորելու և իրավունք է տալիս:
Գրանցումը կատարվում է հիմնականում ամեն տարի հոկտեմբերի ամսին, և արդյունքները հայտնի են լինում գրանցմանը հաջորդող տարվա մայիս ամսին:
Մենք կօգնենք ձեզ մասնակցել Գրին քարտի խաղարկությանը, իսկ շահողներին՝ շահմանը հաջորդող փուլերում կտրամադրվի ճիշտ և մասնագիտական աջակցություն պահանջվող փաստաթղթերի փաթեթների կազմման հարցում։
Գրին քարտի խաղարկության մասնակցության հայտերի համար կարող եք դիմել EUROTOUR՝ ք. Երևան, Զաքյան 6 հեռ.: 010 58 87 86; 010 56 62 80; 055 36 52 12, 094 36 52 12, 099 36 52 12
|
|