Շահմանը հաջորդող փուլերը


 

 

 

Շահող մասնակիցները պետք է ուշադիր կարդան Քենտուկիի հյուպատոսական կենտրոնից ստացված հրահանգները և կատարեն հետևյալը.

 

 

Քայլ առաջին. անկետաների լրացում և լուսանկարի պատրաստում


1. Պետք է ուշադիր և ճշգրիտ օնլայն եղանակով լրացնել անկետաները: Անկետա անցկացված սխալ տվյալները կարող են հետագայում վիզայի մերժման պատճառ հանդիսանալ: Հյուպատոսական կենտրոնի աշխատակիցները այս անկետաների միջոցով ծանոթանում են Ձեզ հետ, ստուգում են Ձեր տվյալները և դրանք համեմատում խաղարկության մասնակցության դիմումի տվյալների հետ: Ուսումնասիրելով Ձեր տվյալները` հյուպատոսական կենտրոնի աշխատակիցները պատրաստում են այն հարցերը, որոնք Ձեզ հետագայում տրվելու են հարցազրույցի ընթացքում: Միայն հարցազրույցից հետո է որոշում կայացվում վիզա տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ:
Այսպիսով, անկետաների լրացումը խաղարկության կարևոր քայլերից մեկն է համարվում: Ճիշտ լրացված անկետաները մեծացնում են հարցազրույցը հաջող անցնելու հնարավորությունը:



2. Պատրաստել 5x5 սմ չափի 2 լուսանկար, որի վրա պարզ երևում է դիմում ներկայացնողի դեմքը` սպիտակ կամ բաց գույնի ֆոնի վրա:
Պահանջվող լուսանկարների բնութագիրը կարող եք գտնել այստեղ:

 



Քայլ երկրորդ. հարցազրույցի պատրաստում



Ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստը, քանի որ միայն այդպես եք ստանալու տեղեկություններ հարցազրույցի օրվա, անցկացման վայրի և հաջորդական քայլերի մասին: Ստանալու եք փաստաթղթերի ցանկ, որը պետք է ներկայացնեք ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակցին:

Հարցազրույցի ընթացքում հարցեր Ձեզ տալիս է հյուպատոսական բաժնի աշխատակիցը ուղղակիորեն կամ թարգմանչի միջոցով: Հարցերի քանակը և բարդությունը պայմանավորված են այն տեղեկություններով, որոնք Դուք ներկայացրել եք մասնակցության դիմումը և այնուհետ հաղթողի անկետաները լրացնելիս:

Հարցազրույցից հետո Ձեզ կասեն վերջնական որոշումը: Եթե Ձեր դիմումը մեժվում է, ապա Ձեզ տրամադրում են փաստաթուղթ, որտեղ նշված է մերժման պատճառը և համապատասխան հոդվածը: Եթե հարցազրույցը հաջող է անցնում, ապա Ձեզ նշանակվում է օր, երբ պետք է ներկայանաք դեսպանատուն անձնագիրը վերցնելու: 
Անձագիրը վերցնելիս անպայման ստուգեք տվյալները` անուն-ազգանունը, վիզայի տրամադրման օրը, վիզայի վավերականության ժամկետը և այլն: