GREEN CARD - ի Գրանցում


 



Ծրագրիրն ուղղակիորեն իրակացնում է Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը գտնվում է Քենտուկի նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում:

Ուշադրություն: Կա միայն մեկ կենտրոն`Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը հանդես է գալիս ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից:

 

 

Մասնակցության նվազագույն պահանջները.

  • Մասնակիցը պետք է լինի մասնակցության իրավունք ունեցող երկրներից որևէ մեկից: 
     
  • Մասնակիցը պետք է համապատասխանի ծրագրի կողմից առաջադրվող կրթական կամ աշխատանքային փորձի պահանջներին: Կրթություն կամ աշխատանքային փորձ. Մասնակիցը կամ պետք է ունենա միջնակարգ կրթություն, որը համապատասխանում է ԱՄՆ-ում դպրոցական 12-ամյա կրթությանը, կամ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարի աշխատած լինի մի այնպիսի մասնագիտությամբ, որի համար պահանջվում է նվազագույնը երկու տարվա ուսուցում կամ երկու տարվա աշխատանքային փորձ:

Եթե ինչ-որ մեկն այս երկու պայմաններին չի համապատասխանում, ապա նա ՉՊԵՏՔ Է դիմում ներկայացնի:

 


Խաղարկության մասնակցության դիմումի լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

 - անձնագիր,

-  ծննդյան վկայական,

-  թարմ, 5x5 չափի էլեկտրոնային լուսանկար (արվում է նաև տեղում`անվճար), 

Ամուսնացած լինելու դեպքում կազմվում է ընտանեկան փաթեթ, որում ներառվում են ամուսնու/ կնոջ և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների տվյալները (անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերը ընտանիքի բոլոր անդամների համար, եթե երեխաները չունեն անձնագրեր, ապա կարելի է ներկայացնել նրանց ծննդյան վկայականները):


Ընկերության գրասենյակում Ձեզ կօգնեն ճշգրիտ լրացնել խաղարկության մասնակցության դիմումը և,անշուշտ, Ձեզ կտրամադրվի գրանցումը հաստատող թերթիկը: