Գերմանիա


   

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն
            (մուտքի արտոնագրեր է տրամադրում Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի համար) 
   

Այցագրի համար դիմում ներկայացնելը

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես պայնավորվածություն ձեռք բերել: Պայմանավորվածություն կարող եք ձեռք բերել միայն առցանց:
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 3-5 աշխատանքային օր: Առանձին դեպքերում կարող է ավելի երկար տևել: Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո: Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս` համարժեք ՀՀ դրամով: Մինչև 12 տարեկան երեխաների համար գումար չի գանձվում: 

Բոլոր փաստաթղթերի պատճենները անհրաժեշտ է ներկայացնել A4 ֆորմատի թղթի վրա:



Դիմումի փաստաթղթերը

Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել նշված փաստաթղթերը՝
- 2 նոր, բիոմետրիկ լուսանկար՝ 3,5x4,5 չափսի
- բժշկական ապահովագրության վկայագիր շենգենյան բոլոր երկրների համար, մեկ պատճեն։ Ապահովագրական գումարը պետք է կազմի 30․000 եվրո
- գործող ճամփորդական անձնագիր`ՀՀ ելքի կնիքով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո առնվազն 3 ամիս: Անձնագրում պետք է լինի առնվազն 2 դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին:
- անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, արտոնագիր կամ որևէ այլ նշում։ Առկայության դեպքում՝ նախկին անձնագրերի պատճենները
- այլ քաղաքացիություն ունենալու դեպքում՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց, օր՝․ կացության իրավունք, որը վավերական կլինի Շենգենյան պետությունի պլանավորած վերադարձի օրվանից հետո ամենաքիչը երեք ամիս  
- ավիատոմսի ամրագրում,
- վավերացված հրավեր/հրավեր-պարտավորագիր հրավիրողից՝ բնօրինակը և մեկ պատճեն։ Եթե հրավեր-պարտավորագիրը Գերմանիայից չէ, ապա Բելգիայի համար՝ հիմնականում վավերացված հրավեր/հրավեր-պարտավորագիր՝ հրավիրող/հանձնառող կողմի բավարար ֆինանսական միջոցներ ունենալու մասին նշումով, մեկ պատճեն: Շվեդիայի համար՝ բացի հրավիրողի եկամուտներից, նաև հրավիրողի բանկային հաշվի քաղվածքը՝ վերջին երեք ամիսների համար։ Եթե ծախսերը չի հոգում հրավիրողը, ապա դիմողը ինքը պետք է ներկայացնի ապրուստի միջոցների բավարար ապացույց
- մերձավոր ազգականներին (ծնող, տատիկ-պապիկ, երեխա, թոռ) այցելելու դեպքում՝ նրանց կացության իրավունքի կամ անձնագրի պատճենը, ինչպես նաև արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ, օր․՝ ծննդյան վկայական և մեկ պատճեն։ Եթե հրավիրողը երրորդ անձ է, ապա նրա անձնագրի պատճենը, ինչպես նաև կացության իրավունքի պատճենը 
- ապացույց դիմողի զբաղվածության վերաբերյալ՝ տեղեկանք ուսման վայրից, ապացույց կենսաթոշակի վերաբերյալ, աշխատավարձի նշումով տեղեկանք աշխատավայրից։
Չաշխատելու դեպքում՝ այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ (օր․՝ ամուսնու/կնոջ, ծնողների կամ երեխաների աշխատավայրերից տեղեկանքներ) 
- բանկային հաշվի քաղվածք (ո'չ տեղեկանք)՝ վերջին երեք ամիսների համար, առկայության դեպքում նաև աշխատավարձային հաշվի քաղվածք
- գույքի սեփականության վերաբերյալ ապացույց (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) բնօրինակը և մեկ պատճեն,
- ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը և պատճեն, ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայականը և պատճեն, ինչպես նաև երեխաների անձնագրերի բնօրինակները և պատճենները, անձնագիր չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականների բնօրինակները և պատճենները,
- երեխաների, ծնողների արտերկրում (նաև Ռուսաստանում) գտնվելու դեպքում՝ այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ կամ կացության իրավունքի պատճենը

- Անչափահաս դիմողների դեպքում՝ ծննդյան վկայականի պատճենը, առանց թարգմանության։ Ծնողների համաձայնությունը՝ նոտարական վավերացրած թարգմանությամբ և մեկ պատճեն: Մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում՝ մյուս ծնողի համաձայնությունը՝ նոտարական վավերացրած թարգմանությամբ և մեկ պատճեն։

 

 

Հասցե: ՀՀ, ք.Երևան, Չարենց 29

Հեռախոս:(+374 10) 58 65 91


__________________________________________________________________________________________________________________________


Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԵՎՐՈՏՈՒՐ ընկերության գրասենյակ

 

Հասցե` ՀՀ. ք. Երևան, Զաքյան 6 
Հեռախոս` (+374 10) 58 87 86 
(+374 99) 36 52 12
(+374 55) 36 52 12
(+374 94) 36 52 12  
Էլ. փոստ` eurotouram@yahoo.com
Skype: eurotouram