Ֆրանսիա


 


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Մուտքի արտոնագրեր է տրամադրում Ֆրանսիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի և Իսլանդիայի համար:

 

Կարճաժամկետ արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

- 2 լուսանկար` Շենգենյան նորմերին համապատասխան, 4x5 չափսի
- անձնագիր` բնօրինակը և նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն, անձնագիրը պետք է վավերական լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս
- հրավերի բնօրինակը և պատճենը 
- զբոսաշրջության դեպքում` դիմողի անվամբ հյուրանոցի ամրագրում
- ավիատոմսի ամրագրում
- աշխատավայրից տեղեկանք` աշխատավարձի չափով և բացակայության թույլտվությամբ/ թոշակառուների դեպքում` թոշակի գրքույկ
- պետ.ռեգիստրի վկայականը
- վերջին 3 ամիսների բանկային քաղվածքը
- սեփականաշնորհման վկայականները
- բժշկական ապահովագրություն
ամուսնացածների համար`
- ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրերը իրենց պատճեններով

ամուրիների դեպքում` 
- ծնողների անձնագրերը պատճեններով

երեխաների համար`
- ծննդյան վկայականի նոտարական թարգմանությունը և պատճենը
- եթե ծնողներից մեկը կամ երկուսը չեն ճամփորդում երեխայի հետ, ներկայացնել ծնողների նոտարական վավերացումով թույլտվության բնօրինակը, պատճենը և թարգմանությունը, ծնողական լիազորագրում պետք է հիշատակվի ուղեկցող անձի անունը:

 

Գործի ուսումնասիրման վճարը 35 եվրոյին համարժեք վճար:


Երկարաժամկետ ուսանողական վիզայի համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

- երկարաժամկետ վիզայի հարցաթերթիկը
- անձնագիր` պատճենով, որը վավերական պետք է լինի վերադարձի օրվանից ևս երեք ամիս, նույնը վերաբերում է նաև ելքի կնիքին
- երկու 4×5 չափի լուսանկար փակցնել հարցաթերթիկին
- գործի ուսումնասիրման  վճարը` 99 եվրոյին համարժեք դրամ օրվա փոխարժեքով
- TCF քննության վկայականը` պատճենով
- նախնական գրանցում համալսարանում
- կրթաթոշակի առկայության դեպքում համապատասխան փաստաթուղթը
- կացարան Ֆրանսիայում
- ֆինանսական միջոցներ` բանկային հաշիվ առնվազն 6200 եվրո մնացորդով
- եթե Ձեր ուսումը ֆինանսավորվում է ֆրանսաբնակ բարեկամի կողմից, ներկայացնել նրա անձնագրի պատճենը, ֆինանսական պարտավորագիր` ստորագրված և հաստատված քաղաքապետարանում, նաև նրա վերջին հարկման թերթիկը
քաղաքացիական կացություն`
- ամուսնության վկայական և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
- ամուսնալուծության վկայական և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
- բոլոր երեխաների ծննդյան վկայականները և դրանց թարգմաննությունները պատճեններով
- ամուսնու / կնոջ և չափահաս երեխաների անձնագրերը իրենց պատճեններով
ամուսնացած չլինելու դեպքում
- ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
- ծնողների անձնագրերը պատճեններով
մինչև 27 տարեկան երիտասարդների համար կցագրման վկայական կամ զինգրքույկ պատճենով
- տեղեկանք չդատվածության մասին ԱԳՆ իրավական բաժնից
- սեփականաշնորհման վկայականներ պատճեններով և թարգմանությամբ:


Երկարաժամկետ վիզա ֆրանսիացի ամուսին ունեցողների համար

Ներկայացվում է փաստաթղթերի փաթեթի երկու առանձին օրինակ` բնօրինակների փաթեթ, որը վերադարձվում է և պատճեննեերի փաթեթ:
Փաստաթղթերը ներկայացնել հետևյալ հերթականությամբ`
- Իմիգրացիոն և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի պատշաճ լրացված 1 ձևաթուղթ
- երկարաժամկետ վիզայի 2 հարցաթերթիկ` լրացված և ստորագրված
- Շենգենյան նորմերին համապատասխան 2 լուսանկար
- անձնագիր` վերադարձից հետո դեռևս 1 տարի 3 ամիս վավերականությամբ և առնվազն 3 ազատ էջով+հիմնական տվյալներով էջերի և բոլոր այն էջերի  պատճեններով, որոնց վրա կա վիզա
- ամուսնության ապացույց
Ֆրանսիայում ամուսնանալու դեպքում` քաղաքապետարանի կողմից հաստատված ամուսնության վկայականի բնօրինակը և ընտանեկան գրքույկի բնօրինակ+պատճեն
- ամուսնու ազգությամբ ֆրանսիացի լինելը հաստատող փաստաթղթեր
- ինքնությունը հաստատող քարտ
- քաղաքացիությունը ստանալու հայտարարության պատճեն, ծննդյան վկայական` ֆրանսիացի լինելու նշումով:

Ըստ անհատական դեպքի կարող են պահանջվել այլ փաստաթղթեր: 

 


Հասցե` ք.Երևան, Գ. Լուսավորչի 8
Հեռախոս` 060 651950

______________________________________________________________________________________________________________________


Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԵՎՐՈՏՈՒՐ ընկերության գրասենյակ

Հասցե` ՀՀ. ք. Երևան Զաքյան 6 
Հեռախոս`

(+374 10) 58 87 86 
(+374 99) 36 52 12
(+374 55) 36 52 12
(+374 94) 36 52 12 

Էլ. փոստ` eurotouram@yahoo.com
Skype: eurotouram