ԱՄՆ


 

 

 

Միացյալ Նահանգներ ուղևորվելուց առաջ Հայաստանի քաղաքացիները նախ պետք է ստանան մուտքի արտոնագիր: Արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն և անցնել հարցազրույց: Կախված այցի տեսակից տրամադրվում են ոչ ներգաղթային և ներգաղթային արտոնագրեր, որոնք իրենց հերթին ունեն ենթատեսակներ (տուրիստական, գործնական, այցելություն հարազատներին կամ ընկերներին, ուսումնական, ընտանիքի վերամիավորում, Գրին քարտ և այլն): 


    "Եվրոտուր" ընկերությունը արդեն 12 տարի իրակացնում է ԱՄՆ դեսպանատան կողմից տրամադրվող արտոնագրերի համար դիմումների փաստաթղթերի փաթեթների ձևակերպում, հարցաթերթիկների լրացում, հարցազրույցի հերթագրում և այդ ոլորտում կուտակել է մեծ փորձ: 

   Կախված վիզայի տեսակից և այցի նպատակից մեր ընկերության փորձառու մասնագետները իրականացնում են մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն: 

 




Վիզային ռեժիմի փոխհամաձայնություն Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև առ 12 դեկտեմբեր, 2014 թ․

2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով: Նաև, մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում:


ԱՄՆ մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմելու կարգը
  

ՔԱՅԼ 1. Պատրաստեք մուտքի արտոնագրի լուսանկար

Լուսանկարի համար սահմանված պահանջները (դիտել այստեղ

Լուսանկարը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին. 1) լինի 5x5 սմ չափսի, 2) լուսանկարվողը պետք է նայի ուղիղ լուսանկարչական ապարատին, ականջները լինեն բաց, գլուխը պետք է զբաղեցնի լուսանկարի ողջ տարածքի 50 տոկոսը,  3) ֆոնը  լինի սպիտակ, դիմորդի դեմքը պետք է լինի հստակ պատկերված: Գլխադիրներ կամ գլխարկներ լուսանկարում թույլատրվում է միայն այն դեպքում, եթե դա պայմանավորված է դիմորդի կրոնական հավատալիքներով:Արևային ակնոցների և դեմքը ծածկող այլ տարրերի առկայությունն անընդունելի է, եթե այդպիսի տարրերը չեն օգտագործվում բժշկական նկատառումներով (օրինակ`ակնակապը):  


ՔԱՅԼ 2. հարցաթերթիկների լրացում 

Յուրաքանչյուր դիմող (ներառյալ երեխաները) պետք է լրացնի մուտքի արտոնագրի դիմումի DS-160 ձևը առցանց/օնլայն/ եղանակով` ներբեռնելով նաև լուսանկարը և հարցազրույցի օրը պետք է իր հետ բերի այդ դիմումի լրացման հաստատումը (confirmation page). Այն հյուպատոսական բաժին ուղարկելու անհրաժեշտություն չկա:Ձեռագրով լրացված հարցաթերթիկներ չեն ընդունվում:

Հարցաթերթիկի լրացման համար անհրաժեշտ 
հիմնական փաստաթղթեր
Անձնագիր, 5x5 սմ չափսի 1 լուսանկար, ԱՄՆ-ում բնակության հասցե և հեռախոսահամար կամ հյուրանոցի տվյալներ, աշխատավայրի տվյալներ, ամուսնու/կնոջ անձնագիր: Տղամարդկանց համար. աշխատանքային գրքույկ, զին. գրքույկ, ատեստատ, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմ-վկայական: 


ՔԱՅԼ 3. հարցազրույցի նշանակում
Ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմող յուրաքանչյուր ոք (ներառյալ երեխաները) պետք է վճարի արտոնագրի համար նախատեսված անհրաժեշտ գումարը «ԱրդՇինԲանկի» որևէ մասնաճյուղում կամ առցանց/օնլայն տարբերակով: 
Գումարը վերադարձման ենթակա չէ Հիշեք, որ վճարման կատարումը հաստատող ստացականն ուժի մեջ է միայն մեկ տարի: Գումարը վճարելուց հետո մեկ տարվա ընթացքում Դուք կարող եք հարցազրույցի օր նշանակել: Միայն այն դիմորդները կարող են հերթագրվել հարցազրույցի համար, ովքեր վճարել են արտոնագրի համար նախատեսված անհրաժեշտ գումարը:

Գումարը «ԱրդՇինԲանկի» որևէ մասնաճյուղում վճարելուց և համապատասխան դիմումի ձևը լրացնելուց հետո յուրաքանչյուր դիմող պետք է առցանց/օնլայն/ եղանակով հերթագրվի հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցն անցնելու օրը:


ՔԱՅԼ
 4. հարցազրույց: Ներկայացեք հարցազրույցի լիովին պատրաստված վիճակում լրացուցիչ փաստաղթերով: Ձեզ հետ ունեցեք անհրաժեշտ փաստաթղթեր` հարցերին փաստերով պատասխանելու, ինչպես նաև Ձեր ֆինանսական, սոցիալական, ընտանեկան դրությունը, մեկնելու պատճառը և նպատակը լիովին ապացուցելու համար:

ԱՄՆ դեսպանատունը չունի կոնկրետ փաստաթղթերի ցանկ ի տարբերություն Շենգեն երկրների դեսպանատների, սակայն կան փաստաթղթեր,որոնք պարտադիր է ունենալ հարցազրույի ներկայանալիս: Դրանք են. 
-աշխատավայրից տեղեկանք` աշխատավարձի և պաշտոնի նշումով, ցանկալի է ունենալ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկանք
- ուսանողների համար` ուսման վայրից տեղեկանք
- թոշակառուների համար` թոշակի գրքույկ
- բնակարանի, տան, ավտոտնակի, հողամասի սեփականության վկայականը, ինչպես նաև մեքենայի տեխնիկական անձնագիրը
- ընտանիքին առնչվող փաստաթղթերից` ամուսնության/ամուսնալուծության վկայական, երեխաների ծննդյան վկայականները և անձնագրերը
- նախկին արտոնագրերի մասին ապացույց (հին անձնագիրը կամ արտոնագրերի պատճենները)
- ԱՄՆ-ից ուղարված հրավեր (առկայության դեպքում) 

Հարցազրույցի համար դեսպանատուն ներկայանալիս Ձեզ կընդունեն և կուղեկցեն դեպի հյուպատոսական բաժին: Այնտեղ մատնահետքեր կհանձնեք, ապա կարճ ժամանակ անց կհրավիրվեք հարցազրույցի: Այս գործընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ  
Հարցազրույցի օրը ներկայացեք նշանակված ժամից ոչ շուտ, քան կես ժամ: Դրանից շուտ Ձեզ չեն ընդունի: Դեսպանության տարածքում չեք կարող ունենալ բջջային հեռախոս, լուսանկարչական սարքավորումներ, փեյջեր կամ այլ էլեկտրոնային սարքավորումներ: Դիմողից կարող է պահանջվել մինչև երկու ժամ ամբողջ գործընթացի համար:Հարցազրույցի համար հյուպատոսական բաժին կարող է մուտք գործել միայն դիմողը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմողն անչափահաս է (18 տարին չլրացած) և նրան ուղեկցում է ծնողներից մեկը, կամ հոգաբարձուն, կամ էլ հաշմանդամ է, որն օգնության կարիք է զգում: Ազգականները, ընկերները, գործատուները, փաստաբաններն ու այլոք (այդ թվում նաև ԱՄՆ քաղաքացիները) չեն կարող ներկա գտնվել հարցազրույցին: Հարցազրույցներն անցկացվում են անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: 

Բազմակի մուտքի արտոնագրերը տրվում են հարցազրույցն իրականացնող հյուպատոսական բաժնի աշխատակցի հայեցողությամբ` դիմորդի ճանապարհորդական պատմության անհրաժեշտությունից ելնելով: 
Անձնագրերը կարող եք ստանալ հարցազրույցից 2-5 աշխատանքային օր հետո, Ամիրյան 27 հասցեում գտնվող  ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը  DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում:






ԱՄՆ մուտքի արտոնագրի տեսակները


 

Արտոնագրի տեսակը

Արտոնագիր ընտանիքի անդամի համար

Նկարագրությունը

A

 

Դիվանագետ,
այլ պետության ներկայացուցիչ

B1

 

Հյուր [գործնական այց]

B2

 

Հյուր [զբոսաշրջություն]

C1

 

Տրանզիտ ուղևոր

D

 

Անձնակազմի անդամ [նավի, ինքնաթիռի...]

E1

 

Առևտրային համաձայնագրով աշխատող (1)

E2

 

Առևտրային համաձայնագրով ներդնող (1)

F1

F2

Ուսումնական ծրագորվ մեկնող

G

 

Միջազգային կազմակերպության աշխատակից

H-1B

H4

Աշխատանքի թույլտվություն [ժամանակավոր]
Ընտանիքի անդամները չեն կարող աշխատել

I

 

Օտարերյա լրագրող

J1

J2

Ուսանող, գիտնական կամ դասավանդող, ով մեկնում է որակավորումը բարձրացնելու, փորձի փոխանակման, հետազոտությունը շարունակելու կամ բարձրագույն ուսումանկան հաստատությունից վկայական ստանալու նպատակով: Մնալու ժամկետը չպետք է գերազանցի 18 ամիսը: Ընտանիքի անդամները կարող են աշխատել, բայց պետք է Ներգաղթային ծառայության կողմից թույլտվություն ստանան (INS):

K1

K2

K1 - ԱՄՆ քաղաքացու հարսնացուի/փեսացուի համար
K2 - հարսնացուի/փեսացուի երեխաների համար 

L-1

L-2

ԱՄՆ տեղափոխված ընկերության աշխատակից

M

 

Ուսումնարանի կամ քոլեջի ուսանող

N

 

Հատուկ կարգավիճակ ունեցող իմիգրանտների ծնողներ

O

 

Գիտության, արվեստի, կրթության, բիզնեսի կամ սպորտի ոլորտներում արտակարգ ունակություններ ցուցաբերած օտարերկրացիներ

P1

P2

Հայտնի արվեստագետներ, դերասաններ կամ մարզիկներ, ովքեր գալիս են միջազգային կամ հատուկ մշակութային միջոցառումների մասնակցելու 

Q

 

Միջազգային մշակութային այնպիսի ծրագրերի մասնակիցներ, որոնցում մասնակցությունը գիտելիքներ է փոխանցում կամ ստեղծում է աշխատատեղեր և մասնակցի երկրի վերաբերյալ պատմական կամ մշակութային ինֆորմացիայի փոխանակում է ենթադրում  

R

 

Եկեղեցու սպասավորներ

NATO

 

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ և աշխատողներ


(1) - Որոշ երկրներ ԱՄՆ-ի հետ ունեն առևտրային համաձայնագիր, որի համաձայն բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են աշխատել ԱՄՆ-ում: ԱՊՀ երկրներից նման համաձայնագիր ունեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Մոլդովան, Ուկրաինան և Էստոնիան:   

 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն.

Հասցե` Ամերիկյան պողոտա 1, Երևան 
Հեռ.: (010) 494686
Е-mail: consyerevan@state.gov

 


 

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել «Եվրոտուր» ընկերության գրասենյակ

Հասցե` ՀՀ. Ք. Երևան Զաքյան 6 
Հեռախոս`

(+374 10) 58 87 86 
(+374 99) 36 52 12
(+374 55) 36 52 12
(+374 94) 36 52 12 

Էլ. փոստ` eurotouram@yahoo.com
Skype: eurotoura